Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ներքաղաքական դաշտում չի տեսնում այլ մարդու, ով կարող է ստանձնել ՀՀ Նախագահի պաշտոնը:
«Կարծում եմ, Արմեն Սարգսյանի թեկնածությունը լավագույն տարբերակն է, որը կարող է լինել: Նա արդյունավետ և փորձառու քաղաքական գործիչ ու դիվանագետ է, ուստի կփորձի դառնալ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհասփյուռ հայության նախագահը: Դրա համար նա ունի երկար տարիների փորձ, սփյուռքում ամուր կապեր և գործարար աշխարհի հետ սերտ համագործակցություն»,- ասաց Սադոյանը:











































