27-ամյա հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին և իր ամուսինը՝ Թոմ Էքերլին ժամանել են դերասանուհու հայրենիք՝ Ավստրալիա: Instagram-ի իր էջում Թոմի հրապարակած լուսանկարի մեջ Մարգոն The Vampire’s Wife բրենդի 2400 դոլարանոց կարմիր զգեստով է: Հայտնի է, որ ամուսինները ներկա են գտնվել Մելբուրնում իրենց ընկերոջ հարսանիքին:

Թոմն ու Մարգոն ամուսնացել են 2016 թվականի դեկտեմբերին, Ավստրալիայում: Զույգը ծանոթացել է «Ֆրանսիական սյուիտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Թոմը եղել է ռեժիսորի ասիստենտը:
Նշենք, որ այս տարի Մարգոն ներկայացվել է «Օսկար» մրցանակի՝ հայտնի գեղասահորդուհի Տոնյա Հարդինգի մասին պատմող «Ես Տոնյան եմ» ֆիլմում դերակատարման համար: Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերը Ռոբիի ամուսինն է: Ռոբին նաև պատմել է, որ պայմանագրով իրեն արգելել են չմուշկների վրա սահել՝ վնասվածքներից խուսափելու համար: Ֆիլմի նկարահանումներից առաջ Մարգոն այնքան լավ է սկսել սահել, որ էկրանի վրա հաջողությամբ մարմնավորել է պրոֆեսիոնալ գեղասահորդուհուն:






































