Ինչպես հաղորդում է The Mirror-ը, հնդկական Կարնատակա նահանգի Կուրուբուր գյուղի բնակչությունը տուժել է վայրի փղերի արշավանքից: Իրենց տները պաշտպանելով՝ գյուղացիները փղերին քարերով և ճայթռուկներով քշել են դեպի գյուղի ծայրի լիճը: Սակայն ոչ բոլոր փղերն են համակերպվել այդ ճակատագրի հետ, և նրանցից մեկը հարձակվել է ամբոխի վրա:

Կադրերում երևում է, թե ինչպես է ամբոխը աղաղակով փախչում կատաղած գազանից, սակայն ֆերմերներից մեկին չի հաջողվում փրկվել: Փիղը նրան գետին է տապալում և ժանիքներով մահացու հարվածներ հասցնում:

Գյուղի բնակիչները տեղի իշխանություններին անգործության մեջ են մեղադրել և նշել են, որ իրենք ստիպված են եղել սեփական ուժերով պայքարել կատաղած կենդանիների դեմ:










































