Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը կողմնորոշվել է նոր գլախովոր մարզչի թեկնածուների հարցում: Վերջին շրջանում «Արսենալը» խիստ անհաջող է հանդես գալիս: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում էլ Վենգերի թիմը խոշոր 3:0 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»:
Եվ ահա ըստ The Telegraph-ի «Արսենալը» գլխավորել ցանկացող հիմնական թեկնածուներից են «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերը, որն այժմ գլխավորում է «Սելթիկը», «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետան, որը Պեպ Գվարդիոլայի օգնականն է «Մանչեսթեր Սիթիում», ինչպես նաև «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը:
Արսեն Վենգերը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:







































