Իտալացի դերասանուհի Օրնելլա Մուտին 8 ամսվա ազատազրկման և 600 եվրոյի չափով տուգանքի է ենթարկվել այն բանի համար, որ 2010 թվականին խաբել է և հրաժարվել բեմ բարձրանալ։
8-ամյա ազատազրկման պատիժը նա կարող է փոխհատուցել 30 հազար եվրո վճարելով։

Այն ժամանակ Մուտին պետք է գլխավոր դեր խաղար ներկայացման մեջ, սակայն պրեմիերային օրը նա բեմ չի բարձրացել՝ հայտարարելով ղեկավարությանն իր հիվանդության մասին։
Թատրոնին տուգանք չվճարելու համար նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, սակայն փաստաթուղթը կեղծ է եղել։ «Հիվանդ» Օրնելլան բուժվելու փոխարեն ուղևորել է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բարեգործական ընթրիքի։











































