Բրազիլիայի Սանտա-Կատարինա նահանգի վարչական կենտրոն Ֆլորիանապոլսում և հարակից մի քանի քաղաքներում արևի շուրջ փայլուն, գունեղ օղակ է հայտնվել։

Globo-ի հաղորդմամբ՝ այդ օպտիկական ֆենոմենը կոչվում է հալո («լուսապսակ»)։

Բնության արտասովոր երևույթին բրազիլացիներն ականատես են եղել փետրվարի 26-ին։

Համացանցի օգտատերերն ակտիվորեն կիսվել են լուսանկարներով և տեսանյութերով։

Երևույթը տեղի է ունենում տրոպոսֆերայի վերին շերտերում՝ սառցե բյուրեղների պատճառով։













































