Thursday, 02 07 2026
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար

Վարչապետին ներկայացրած զեկույցը զավեշտալի էր. Վանաձորում ներդրումներ կատարելու համար ոչ մի նախադրյալ չկա

Շաբաթ օրը վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել էր Լոռու մարզ՝ ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Այցի ընթացքում հաստատվել է 2017-2025 թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է ունենալ բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն և զարգացած զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ։

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը, սակայն չի հավատում, որ այս ռազմավարությունը իրատեսական է և այն կյանքի կկոչվի նշված ժամկետներում։ «Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին, որ մենք չունենք ներդրումային միջավայր։

Ներդրումային միջավայրի համար պետք է ազատ մրցակցային դաշտ, ազատ մրցակցային հող, ամենապարզ մրցույթները իրականացվեն թափանցիկ։ Իսկ քանի դեռ մենք այդ ամեն ինչը չունենք՝ փողը հոսում է այնտեղ, որտեղ փողին ավելի ձեռնտու է։ Դա տնտեսագիտության կանոններից առաջինն է։ Իսկ այս ամենը հաշվի առնելով, կարող ենք ասել, որ Վանաձորում, Լոռու մարզում առայժմ ոչ մի նախադրյալ չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ հավելելով. «Գիշերային լուսավորությունը, ճանապարհների վիճակը տարրական բաներ են, ասենք, տուրիզմի զարգացման համար, բայց հիմա մենք ուզում ենք տուրիզմը զարգացնել։ Նման միջավայրում ներդրողը գա ի՞նչ անի, չեմ հասկանում»։

Քրիստ Մարուքյանի խոսքերով՝ այսօր էլ դեռևս Վանաձորում մի քանի թաղամասերում տնակային ավաններ են գործում և, զարմանալի է, թե տնակային ավաններ ունեցող քաղաքի ռեսուրսները բաշխելուց ոնց են առաջնային համարում, ասենք, տուրիզմի զարգացումը։ «Առաջնահերթը քաղաքում առկա խնդիրները լուծելն է, որ երբ տուրիստը գա Վանաձոր, տեսնի քաղաք, որը հյուրընկալ է, որի արտաքին տեսքը խաթարված չէ այլանդակ շինություններով, գազոնները մշակված են, կա փողոցային լուսավորություն։ Սրանք պրիմիտիվ խնդիրներ են, որոնք մոռացած, գնացել «Դիսնեյլենդ» ենք կառուցում։ Որևէ կերպ այսօրվա Վանաձորի իրավիճակը չի համապատասխանում իրենց ամպագոռգոռ պլանների հետ»,- ընդգծեց Մարուքյանը՝ բերելով մի քանի օրինակ, որը վառ ապացույցն է այն բանի, որ սրանք զուտ անհեռատես խոսակցություններ են։

Օրինակ՝ Վանաձորի հիվանդանոցը, որը պետք է շահագործման հանձնվեր 2015 թվականին, հիմա նոր-նոր՝ 2018 թվականի գարնանը խոսք է գնում բացման մասին։ Կամ՝ տևական ժամանակ է խոսվում է Վանաձորում գազաբալոնների արտադրություն հիմնելու մասին, որի համար 20 միլիոն դոլարի ներդրում պետք է կատարվեր, 400 աշխատատեղ պետք է ստեղծվեր, բայց բացում անելուց և տարածք հատկացնելուց զատ, այլևս ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի կատարվել, որեւէ շինարարություն չի կատարվել, ոչ մի աշխատող աշխատանքի չի ընդունվել։ Մինչդեռ այդ արտադրությունը դեռևս սեպտեմբերից պետք է աշխատեր և արտադրանք թողարկեր անգամ Ռուսաստանի համար։ «Այսքանից հետո ես էլ ոնց հավատամ, որ Վանաձորում ներդրումներ են արվելու, և մարզը զարգանալու է։ Այսինքն՝ եթե Վանաձորում պետք է ներդրումներ կատարվեն, որոնք պետք է քաղաքում միջավայր փոխեն, ես էլի մնում են այն համոզմանը, որ դրանք պարզապես անհույս փորձեր են իրենց իսկ սխալները ուղղելու համար» Վանաձորի ավագանու անդամի խոսքերով՝ շատ զավեշտալի էր նաև այն փաստը, որ մարզպետը վարչապետին զեկուցում էր մարզում կատարված նույնիսկ այն աշխատանքները, որոնք իրենց հետ աղերս չունեն, մասնավոր սեկտորի կողմից կատարված աշխատանք է, որը, չգիտես ինչու, ներկայացվում էր որպես սեփական ձեռքբերում։ «Ու դա արդեն սովորություն է դարձել, երբ փորձում են այս կամ այն մարդու արածը ներկայացնել որպես իրենց ձեռքբերում, իրենց լավ աշխատանքի արդյունք, իրենց կողմից ներգրավված ներդրում։ Բայց, մեծ հաշվով, դա իրենց հետ ոչ մի կապ չունի»,- նշեց մեր զրուցակիցը։

Քրիստ Մարուքյանի խոսքերով՝ Վանաձորում, առհասարակ մարզի վրա այսքան արհեստական ուշադրություն է կենտրոնացվում՝ հաշվի առնելով նախորդ տարի ընտրություններում կատարված խայտառակ պատմությունը։ Իշխանությունները հասկանում են, որ Վանաձորում կատարվածը իրենց բոլորի ձախողումն է, ՀՀԿ-ի բոլոր մակարդակների ձախողումն է։ «Հիմա ժամանակ առ ժամանակ Վանաձոր գալով, այստեղ ինչ-որ հանդիպումներ կազմակերպելով, փորձում են ինչ-որ կերպ շտկել իրավիճակը, բայց ավելի հեշտ կլիներ՝ ի սկզբանե չխաթարել վիճակը, քան հետո փորձել ուղղել ինչ-որ մի բան, քանի որ այսօրվա վիճակը իրենց թույլ տված օրինազանցությունների հետևանք է։ Բայց դա կոսմետիկ շտկումներով չի շտկվի»,- եզրափակեց Մարուքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում