Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության անդամները չեն մասնակցի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա վաղը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան:
Այդ որոշումը նա բացատրել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով:
Բոկերիայի խոսքով՝ դա պատասխանն է Մարգվելաշվիլիի հայտարարության, թե՝ ինքը չի պատրաստվում ընդդիմության հետ համագործակցել ներքին քաղաքականության հարցերում:










































