Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2014-ի սեպտեմբերի 4-5-ը՝ Ուելսում: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին:
«Այդ գագաթնաժողովը դաշինքի համար մեծ նշանակություն կունենա»,- նշվում է Ռասմուսենի կոմյունիկեում:
Գագաթնաժողովին կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպես ռազմական գործողությունների ավարտը և 2014-ի վերջին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը: Կքննարկվեն նաև դաշինքի մոդեռնիզացման հաջորդ քայլերը:
Կոմյունիկեում նշվում է, որ ՆԱՏՕ-ի բլոկը պետք է լինի «ուժեղ, ճկուն և պատրաստ անվտանգության ոլորտում ցանկացած մարտահրավերի»:








































