Ռուս երգչուհի Իրինա Սալտիկովան «Գաղտնիք մեկ միլիոնի դիմաց» հաղորդման ժամանակ պատմել է Վիկտոր Սալտիկովի հետ անհաջող ամուսնության մասին։ Երգչուհու խոսքով՝ ամուսինը բազմիցս ձեռք է բարձրացրել իր վրա, ինչպես նաև դավաճանել և անտարբերություն դրսևորել։
Անհաջող ամուսնությունից հետո Իրինան երկար ժամանակ չի կարողացել խելքի գալ։ Սակայն ամուսնալուծությունից 4 տարի անց ամեն բան փոխվել է։ Այդ ժամանակ նա ծանոթացել է չափազանց ապահովված տղամարդու հետ, ով գերել է իր սիրտը։

«Չեմ կարող անվանել այդ տղամարդու անունը, սակայն նա շատ գեղեցիկ կերպով սիրահետել է, նվիրել ծաղիկներ, մեծ ծաղկեփնջեր, անակնկալներ մատուցել։ Նա շատ ապահովված էր, բարի, պատասխանատու։ Մենք հանդիպել ենք 6 տարի, բայց նա ամուսնացած էր։ Կնոջ հետ վաղուց չէր ապրում, սակայն նրանք չէին ամուսնալուծվել հանուն երեխաների»,-ասել է նա։

Սալտիկովայի խոսքով՝ օլիգարխի հետ հարաբերությունները քայքայվել են հիմարության պատճառով։ Դրանից հետո երգչուհին ևս մեկ լուրջ սիրավեպ է ունեցել, սակայն նոր երկրպագուն գնահատել է ոչ թե Սալտիկովային, այլ նրա փառքն ու հանրաճանաչությունը։
Զրույցի ժամանակ Սալտիկովան հայտարարել է, որ իր սիրտն ազատ չէ, այժմ նա հանդիպում է տղամարդու հետ, ում անունը չի ցանկացել հայտնել։ Նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն մինչև կյանքի վերջ։









































