Իսպանացի դերասանուհի Պենելոպա Կրուսը մասնակցել է The Edit-ի թարմ համարի ֆոտոշարքին: Զգայուն լուսանկարները ցուցադրում են հոլիվուդյան դերասանուհու գեղեցկությունը, որը ժամանակի ընթացքում ավելի հետաքրքիր և խորհրդավոր է դառնում:
Պենելոպան հարցազրույց է տվել իր աշխատանքի, հագուստի բրենդի, սիրելի դիզայներների և ներքնաշորի մասին: «Բարեբախտաբար, իմ աշխատանքը ես շատ եմ սիրում: Երբեմն դա նույնիսկ դժվար է աշխատանք համարել: Ես մանկուց եմ երազել դերասանուհի դառնալ: Երբ նկարահանվեցի իմ առաջին ֆիլմում, ես երջանիկ էի»,- ասել է նա:
Պենելոպան պատմել է նաև իր կյանքում և կարիերայում ռեժիսոր Պեդրո Ալմադովարի ունեցած դերի մասին:
Դերասանուհին խոստովանել է, որ իր ոճը հիմնականում հիմնված է հարմարավետության վրա՝ ջինս, վերնաշապիկներ: Սակայն աշխատանքի պատճառով նա ստիպված է այլ հագուստ ևս կրել: Երկար տարիներ դերասանուհին աշխատել է Dolce&Gabbana, Oscar de la Renta, LANVIN և այլ բրենդների դիզայներների հետ: Իր սեփական բրենդի մասին խոսելով՝ Պենելոպան ասել է, որ հիանալի է մտնել կայք և ձեռք բերել բրենդի հագուստը:
«Յուրաքանչյուր կին սիրում է գեղեցիկ ներքնաշորեր: Դա փորձարկման հնարավորություն է տալիս: Ներքնաշորը երբեք նորաձևությունից դուրս չի գա, քանի որ կանայք երբեք չեն դադարի այն հագնել»,- ասել է դերասանուհին:
Ապագայի ծրագրերի մասին խոսելով՝ Կրուսը խոստովանել է, որ կարողանում է մազ կտրել, և հնարավոր է՝ գեղեցկության սրահ բացի:









































