Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն, ով ազգային ընտրանու կազմում մասնակցել է 127 հանդիպման, 2014 թվականի Աշխարհի առաջնության Շվեդիայի հետ անցումային առաջին հանդիպումից առաջ նշել է, որ եթե իր հայրենակիցները համախմբված գործեն, ապա հաղթանակի հասնելու մեծ հնարավորություններ կունենան:
Մրցավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
«Պորտուգալիան տեխնիկապես ավելի զարգացած թիմ ունի, իսկ Շվեդիան ուժեղ բնավորությամբ հավաքական է: Եթե մեր թիմը համախմբվի ու հանդես գա որպես մեկ ամբողջություն, ապա Աշխարհի առաջնությունում հայտնվելու ավելի մեծ հնարավորություններ կունենա: Գոլը, որը կխփվի մրցակցի հարկի տակ, երկու գնդակի արժեք կունենա, ուստի գլխավորը` այսօր գոլ բաց չթողնելն է»,- ասել է Ֆիգուն:







































