Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

«Ազգային համերաշխության» փակուղին` առանց ելքի

Մարտի 2-ին նշանակված Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունները մի փոքր ինտիգ ունեին` «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը: Ցանկացած պարագայում` Արմեն Սարգսյանն ընտրվելու է Հայաստանի նախագահ, սակայն առաջին փուլում դա հնարավոր է` բացառապես «Ծառուկյան դաշինք» խմբակցության կամ գոնե նրա 14 պատգամավորի աջակցության պարագայում: Հայկական պառլամենտարիզմն, իհարկե, կշահեր, եթե նախագահի ընտրությունը «հեշտ» չլիներ, ինչը գուցե ֆորմալ առումով վկայեր ԱԺ-ում «ընդդիմության պատկառելի ներկայության» մասին: Վերջին ձևակերպումը Սերժ Սարգսյանինն է, որը նա արել է խորհրդարանական ընտրություններին հաջորդած ուղերձի ժամանակ: Ինքնին հասկանալի է, որ այդ օրերի տեքստերը հիմնականում հասցեագրված էին միջազգային հանրությանը, որի ականջները շոյվում էին «ընդդիմության պատկառելի ներկայության» մասին տոլերանտ արտահայտություններից:

Սակայն Սերժ Սարգսյանի մոտ քաղաքական «ռոմանտիկայի» փուլն անցել է, մանավանդ, որ իշխանության վերարտադրության նրա ծրագրի շուրջ առկա է միջազգային լայն կոնսենսուս: Հիմա Սերժ Սարգսյանին անհրաժեշտ են «ազգային համերաշխության» դրսևորումներ` սեփական ծրագրերի ներքին լեգիտիմությունն ամրապնդելու, իր հեռացումը պահանջող ուժերին մարգինալացնելու նպատակով: Արմեն Սարգսյանի ընտրությունը գլխավոր փորձարկումն է` «ազգային համերաշխության» մոդելը վարչապետի ընտրություններում կիրարկելուց առաջ:

Ստացվեց. երեկ վերջին ինտրիգը վերացրեց Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարեց, թե իր խմբակցությունը սատարելու է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: «Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, գիտեմ նրա մոտեցումները, նրա տեսակետները, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, կրթական, մշակութային, հասարակական շրջանակների հետ և բոլորին ներկայացրել է, որ պետք է դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի: Նա ասում է այն, ինչը մեր ցանկությունն է, մեր նպատակն է»,- ասել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ պետք է հնարավորություն տալ Արմեն Սարգսյանին:

Ուշագրավ է, որ Ծառուկյանի նշած գործառույթներից որևէ մեկն ուղղակի առնչություն չունի չորրորդ նախագահի սահմանադրական լիազորությունների հետ: Սակայն դա մանրուք է, որովհետև Ծառուկյանը ժողովրդական լեզվով կարողացել է մոտիվացնել Սերժ Սարգսյանի «ազգային համերաշխության» բանաձևը:

Երեկ Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանին իր քաղաքական համախոհությունը հայտնելով, արդյունավետ «հարվածներ» է կատարել ՀՀԿ-ի և Կարեն Կարապետյանի «դարպասներին»: Իր կուսակիցների հետ խոսելով Արմեն Սարգսյանի մասին` գործարարն ասել է. «Այնպես որ, ես նույնպես ձեր հետ համաձայն եմ, ոնց որ ես եմ մտածում՝ դուք եք մտածում, ինքը որևիցե կուսակցության անդամ չի, միայն ու միայն մնում է, որ նա իր էդ ստեղծած անունն ու հեղինակությունը, որ մինչև այսօր դա ունի, պահի և պահպանի, կրկնապատկի և եռապատկի»: Այլ խոսքով` Ծառուկյանը Արմեն Սարգսյանին հորդորել է Կարեն Կարապետյան չդառնալ` հասկացնելով, որ Հանրապետականի հետ նույնացումը հավասարազոր է հեղինակության կորստին: Ծառուկյանը միտումնավոր կամ ակամայից բացահայտել է այն «առաքելությունը», որ Սերժ Սարգսյանն ուրվագծել է Արմեն Սարգսյանի համար: Սակայն վերադառնանք նախագահի ընտրությանը կամ ավելի ստույգ` «ազգային համերաշխության» մոդելին, որը վերջնականապես ոչնչացնելու է հայկական պառլամենտարիզմը` խորհրդարանական կառավարման արշալույսին:

Ստացվում է` Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվելու 96 կողմ- 9 դեմ ձայների հարաբերակցությամբ, ինչն ուղղակի նվաստացուցիչ ցուցանիշ է խորհրդարանի համար, որովհետև բացահայտում է դրա քաղաքական չգոյությունը փաստող միատարրությունը:

«Ազգային համերաշխությունն», ըստ էության, կոնսենսուս է` պառլամենտարիզմը վերացնելու, Սերժ Սարգսյանի նոր անձնակենտրոն իշխանության շուրջ: Սա «ազգային համերաշխության» փակուղի է` առանց ելքի: Ընդ որում`«ելք» բառը, տվյալ դեպքում, միանգամայն տեղին է օգտագործել` չակերտներով և առանց դրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում