Ռուսաստանը կմնա էներգառեսուրսների՝ աշխարհում խոշորագույն արտահանողը և երկրորդը՝ նավթի ու գազի արտադրության ծավալով։ Այն օրական կարտահանի 9 մլն բարել նավթ և 36 մլրդ խորանարդ ֆուտ գազ, ասվում է British Petroleum-ի «Մինչ 2040 թվականը համաշխարհային էներգետիկայի զարգացման կանխատեսման» մեջ։
Հեղուկ ածխաջրածինների արդյունահանմամբ (2040 թվականին օրական 13 մլն բարել, այժմ՝ 10.9 մլն բարել) Ռուսաստանը կզիջի ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։ 2017-ին Ռուսաստանը եղել է առաջին տեղում, երկրորդ և երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար եղել են Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը։
2040 թվականին Ռուսաստանը կմնա ԱՄՆ-ից հետո գազի արդյունահանման ծավալով երկրորդ տեղում։ ԱՄՆ-ի մասնաբաժինը համաշխարհային արդյունաբերությունում կկազմի 24 տոկոս, Ռուսաստանինը՝ 14 տոկոս։
Էներգիայի վերականգնվող աղբյուրները կաճեն ավելի քան 400 տոկոսով և կապահովեն աշխարհում էլեկտրագեներացման աճի ավելի քան 50 տոկոսը։