Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում դիզելային վառելիքի մաքրման ու վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել 17 մարդ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ոստիկանության տվյալով՝ պայթել է մեքենայի յուղով ցիստեռնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, սակայն հրդեհը դեռ չի հաջողվել մարել: Տուժածներից 2-ի վիճակը ծանր է:











































