Սիլիկոնե կրծքի իմպլանտներ արտադրողը տուժածներին պետք է վճարի 50 մլն եվրո: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Արտադրական սիլիկոնի օգտագործման պատճառով տուժել են հազարավոր կանայք: Նրանցից 2-ն արդեն մահացել են:
Գերմանական խոշորագույն TÜV Rheinland ընկերությունը, որը զբաղվում է որակի եվրոպական սերտիֆիկատի տրամադրմամբ գրեթե բոլոր ապրանքների համար՝ ներառյալ բժշկական սարքավորումները, պետք է տուժածներին տրամադրի փոխհատուցում:
Իմպլանտները արտադրել է շուկայում մեծությամբ երրորդ արտադրողը՝ ֆրանսիական PIP ընկերությունը: Սեփականատերը ներկայում նույնպես մեղադրվում է: Պարզվել է, որ արտադրած սիլիկոնե իմպլանտների 75 տոկոսը նախատեսված չէ վիրաբուժության մեջ օգտագործելու համար:
Հայտնի չէ, թե որքան կին կարող է համալրել ողբերգական ցուցակները. միայն Ֆրանսիայում PIP ապրանքանիշի արհեստական կուրծք ունի 30 հազար կին:
Հայցվորները 50 մլն եվրոն գնահատել են որպես հասցված բարոյական վնասի փոխհատուցում ու դատական ծախսերի վճարում:
Դատարանի որոշմամբ՝ յուրաքանչյուր տուժած, նախնական հաշվարկներով, կստանա 3000 եվրո:









































