Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Իրանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ճանաչելով Արցախի անկախությո՞ւնը

Աշխատանքային այցով Ադրբեջան մեկնած Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին փետրվարի 21-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ: Բանակցություններից առաջ Ալիևը վստահություն է հայտնել, որ Իրանի պաշտպանության նախարարի այցը լավ հնարավորություն կտա քննարկելու ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի և Իրանի համագործակցության հեռանկարները: Ամիր Հաթամին իր հերթին ասել է, թե Իրանն իր արտաքին քաղաքականությունում կարևոր նշանակություն է տալիս հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելուն: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, բանակցությունների ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանը:

Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը

Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն օգտվել է հարմար առիթից՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չլուծված լինելը լուրջ սպառնալիք է առաջացնում տարածաշրջանի կայունության համար: Մեջբերելով Իրանի պաշտպանության նախարար Հաթամիի խոսքերը՝ ադրբեջանական կայքերը նշում են, թե Հաթամին ասել է, որ իր երկիրը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և աջակցում է նրա «արդար դիրքորոշումը» հիմնախնդրի կարգավորման հարցում: Սակայն իրանագետ Արմեն Իսրայելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գեներալ Հաթամին Հասանովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Նա ավելացրել է. «Մենք հավատարիմ ենք այդ քաղաքականությանը, և Ադրբեջանի մեր գործընկերների հետ հանդիպմանն ընդգծել ենք, որ այդ քաղաքականությամբ կարողացել ենք տարածաշրջանի տարբեր հատվածներում կայունություն հաստատել»:

Մեկնաբանելով Հաթամիի խոսքերը՝ Արմեն Իսրայելյանը գրում է, որ հաշվի առնելով Իրանում անջատողականության սպառնալիքը՝ լիովին հասկանալի և ընկալելի է, որ Իրանը պետք է ընդգծի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, իսկ այս դեպքում, ուշագրավ է, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը խոսել է ընդհանրական՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին (չառանձնացնելով Ադրբեջանը):

Իրանը ճանաչո՞ւմ է Արցախի անկախությունը

Իրանագետ Ահարոն Վարդանյանը բնական է համարում այն, որ Իրանը, լինելով այնպիսի երկիր, կան անջատողական նկրտումներ տարբեր էթնիկ խմբերի կողմից, հակամարտությունների կարգավորման հարցին մոտենում է առաջին հերթին տարածքային ամբողջականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Բայց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պարագայում պետք է ճիշտ հասկանալ՝ ի՞նչ նկատի ունի Իրանը, երբ խոսում է տարածքային ամբողջականության մասին:

Ահարոն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Իրանի բավական հեղինակավոր պարբերականներ և կայքեր բազմիցս հարցազրույց են վերցրել Արցախի վարչապետից, արտաքին գործերի նախարարից, և այսպիսով Իրանը, թեկուզ ոչ պաշտոնապես, բայց փաստացի ճանաչում է Արցախի անկախությունը: Եվ այս համատեքստում, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի ունեն Ադրբեջանն առանց Արցախի: Այս հանգամանքն անպայման պետք է հաշվի առնել»:

Իրանը բալիստիկ հրթիռներ չի տալիս Ադրբեջանին

Ամեն դեպքում, թեև մամուլը հիմնական շեշտը դրել է քաղաքական հարցերի և ղարաբաղյան հիմնախնդրի մասին կողմերի ձևակերպումների վրա, ոչ պակաս կարևոր է պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտում Իրանի և Ադրբեջանի համագործակցության հարցը: Սակայն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը առայժմ լուրջ հաջողություններ չեն արձանագրել Իրանի հետ համագործակցության այս ոլորտում: Հայտնի է, որ Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև գործում է ռազմատեխնիկական հարցերով աշխատանքային խումբ, որի առաջին նիստը կայացել է 2017 թ. հոկտեմբերին՝ Բաքվում: Փորձագետների կարծիքով՝ Հայաստանի կողմից «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների ձեռքբերումից հետո Ադրբեջանին առավելապես հետաքրքրում են իրանական արտադրության բալիստիկ հրթիռները, սակայն Թեհրանը հրաժարվում է դրանք վաճառել Բաքվին: Դրա մասին դեռ նախորդ տարվա նոյեմբերին գրել էր Eurasianet կայքը:

Հասանով-Հաթամի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական և կրթական ոլորտներում: Ավելի կոնկրետ և առարկայական քայլերի մասին տեղեկություններ չկան:

Հայ-իրանական ռազմական համագործակցությունը

Հայաստանի և Իրանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ևս, կարծես թե, առայժմ քննարկումների և երկխոսության մակարդակից չի բարձրացել: Իհարկե, պաշտպանության և անվտանգության ոլորտներն ունեն իրենց առանձնահատկությունը, և շատ մանրամասներ որպես կանոն գաղտնի են պահվում, այնպես որ մեզ հասանելի ինֆորմացիան կարող է չարտացոլել երկկողմ համագործակցության ողջ պատկերը:

Հայ-իրանական բարձր մակարդակի վերջին շփումներն այս ոլորտում տեղի են ունեցել 2017 թ. հունվարին, երբ պաշտոնական այցով Թեհրան էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ ղեկավարը Թեհրանում իրանցի գործընկերների հետ քննարկել էր ռազմարդյունաբերական և գիտական ոլորտներում համագործակցության զարգացման հետ կապված հարցեր: Հայկական պատվիրակությունն այցելել էր «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու և իրականացնելու մեջ։ Այն ժամանակ փորձագետներն ասում էին, թե ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանը և Իրանը կարող են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրություն սկսել:

Համատեղ ռազմարդյունաբերություն

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով իրանա-ադրբեջանական ռազմական հարաբերությունների մասին, իրանագետ Էմմա Բեգիջանյանը տեղեկացրեց, որ գեներալ Ամիր Հաթամին Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանի ռազմարդյունաբերության պատասխանատուի հետ: Երկու երկրները նպատակ ունեն սկսելու համատեղ արդյունաբերություն ռազմական ոլորտում, բայց կոնկրետ ի՞նչ զինատեսակներ պիտի արտադրվեն՝ չի հստակեցվում:

«Գուցե անօդաչուներ են, գուցե տանկեր են, բայց հիմնականում այս հարցն է քննարկվել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական բնույթի հայտարարություններին, Հաթամին հայտարարել է, որ Ադրբեջանի կայունությունն ու անվտանգությունը Իրանի կայունությունն ու անվտանգությունն է, այսինքն՝ դա շատ կարևոր է Իրանի համար: Իհարկե, ավելի ճիշտ կլիներ, եթե Հաթամին Հայաստանի մասին նման բան ասեր:

Ըստ երևույթին, Իրանի պաշտպանության նախարարն ակնարկել է, որ պատերազմը Ղարաբաղում Ադրբեջանի օգտին չէ: Ես այդ ենթատեքստն եմ տեսնում»,- մեկնաբանեց Էմմա Բեգիջանյանը:

Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում հարաբերությունները զարգացնելու Իրանի հետաքրքրությունը հիմնականում պայմանավորված է Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների հանգամանքով. «Ինձ թվում է՝ Իրանը շահագրգիռ է համատեղ ռազմարդյունաբերություն կազմակերպելու Ադրբեջանի հետ, որպես պատասխան այն գործողություններին, որոնք անում է Իսրայելը Ադրբեջանում»:

Իրանը՝ ընդդեմ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական հարաբերությունները զարգացնելու Իրանի շահագրգռությունը պայմանավորում է ոչ միայն Իսրայելի, այլև Սաուդյան Արաբիայի գործոնով: Իսկ Իրանի պաշտպանության նախարար Հաթամիի այցը նա գնահատում է որպես արարողակարգային, հերթապահ այց:

«Հաշվի առնելով այն փաստը, որ Սաուդյան Արաբիան ակտիվացել է Ադրբեջանի հետ հարաբերություններում, և կան փորձագիտական լուրջ ուսումնասիրություններ այն մասին, որ Իրանը փորձում է շրջափակել Սաուդյան Արաբիային Պարսից ծոցում, վերջինս փորձում է նույն քայլերն անել Իրանի նկատմամբ Ադրբեջանի կողմից: Եվ բնական է, որ Իրանը պետք է ակտիվ քաղաքականություն վարի Ադրբեջանի ուղղությամբ՝ փորձելով նվազեցնել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ազդեցությունն այդ երկրում: Այս հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը շեշտել է նաև նախագահ Ռոհանին, որն ընտրություններից հետո որդեգրեց հարևանների հետ լավ հարաբերությունների կարգախոսը: Եվ Ռոհանիի թիմակից Վաեզիի պրագմատիկ քաղաքականության արդյունքում Ադրբեջանի հետ փորձ է արվում վարել ավելի պրագմատիկ քաղաքականություն, որպեսզի հավասարակշռեն վերը նշված երկու երկրների ազդեցությունը Ադրբեջանում»,- նշեց իրանագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում