Իտալիայում՝ Վերոնա քաղաքի մոտակա գյուղատնտեսական դաշտում հայտնվել է Ջոն Քենեդու հսկա դիմապատկերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դիմանկարի հեղինակն է իտալացի նկարիչ Դարյա Գամբարինին, ով ԱՄՆ 35-րդ նախագահի դիմանկարը կերտել է 6 ժամում:
Քենեդու սպանությունից 50 տարի անց նա այսկերպ փորձել է հիշեցնել քաղաքական աջակցության մասին, որը Քենեդին ցուցաբերել է բեռլինցիներին կոմունիստական իշխանությունների կողմից Բեռլինում բաժանարար պատի կառուցման ժամանակ:







































