Հայտնի դերասան Ժան-Կլոդ վան Դամը նկարահանվել է Volvo բրենդի Dynamic Drive Steering կառավարման համակարգի գովազդային հոլովակում, գրում է rus.ruvr.ru-ն:
Տեսագրությունը YouTube-ում հայտնվել է Epic Split («Էպիկական շպագատ») անվանումով և արդեն գրանցել է ավելի քան 6 մլն դիտում:
Տեսահոլովակում դերասանն անում է իր հայտնի շպագատը երկու կետերի վրա՝ որպես «կետեր» օգտագործելով Volvo բեռնատարների հայելիները:
Ըստ նկարահանող խմբի՝ տրյուկը կատարվել է առանց ապահովագրության:










































