Երիտասարդը, որն ահաբեկչական հարձակում էր ծրագրել ֆլամանդական VRT պետական հեռուստաալիքի դեմ, ձերբակալվել է երկրի հյուսիսային Սինտ-Նիկլաս քաղաքում: Այս մասին հայտնում է բելգիական Belga գործակալությունը:
Պոտենցիալ ահաբեկչին ձերբակալել են քաղաքի սրճարաններից մեկում, որտեղ նա փորձել է հանցակիցներ հավաքագրել ահաբեչության իրականացման համար: Սոցցանցի իր էջում նա տեղադրել էր ուղերձ, որում պատմել է Բելգիայում հեղափոխություն կատարելու ծրագրերի մասին: Տեղի ԶԼՄ-ներն արդեն նրան համեմատել են նորվեգացի տխրահռչակ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ:
Դատախազությունում լրջորեն անհանգստացած են այդ դեպքով և կարծում են, որ 23-ամյա ահաբեկիչը տառապում է հոգեկան շեղումներով: Ներկայում նա գտնվում են Բրյուգե քաղաքի բանտի հոգեբուժական բաժանմունքում: Այնտեղ նրան կհետազոտի բժշկական հանձնաժողովը և վերջնական որոշում կկայացնի նրա առողջական վիճակի մասին, որից հետո գործով կզբաղվի դատարանը:










































