McDonald’s-ի սուրճի ցանցը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը սուրճի համաշխարհային շուկայում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ցանցի գլխավոր տնօրեն Դոն Թոմփսոնը նշել է, որ սուրճը ըմպելիքների շուկայում առավել արագ աճող ճյուղերից մեկն է:
Փորձագետների գնահատականներով՝ վերջին մեկ տարում սուրճի համաշխարհային վաճառքն աճել է 7 տոկոսով: McDonald’s-ում սուրճի վաճառքը վերջին տարում ավելացել է մոտ 0.9 տոկոսով, իսկ 2009-ին McCafe-ի գործարկման պահից՝ 70 տոկոսով:
McDonald’s-ը ծրագրում է նաև սկսել ավելի թանկարժեք սուրճի իրացում: Հաջորդ շաբաթվանից ցանցը ցանկանում է սկսել սպիտակ շոկոլադի համով մոկկո սուրճի վաճառքը:









































