Google-ը իր համայնապատկերներին ավելացրել է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկը՝ Վենետիկը: Այսուհետ Street View-ի միջոցով օգտատերերը կարող են հիանալ քաղաքի արտասովոր ճարտարապետությամբ:
Google-ի համար բարդ խնդիր էր Վենետիկի թվայնացումը: Սովորաբար ընկերությունը քաղաքների համայնպատկերները ստանում է հատուկ ավտոմեքենայի միջոցով, սակայն ջրի վրա կառուցված քաղաքում նման միջոցը հնարավոր չէր կիրառել: Արդյունքում աշխատակիցներին տրվել են շարժական թրեքեր-պայուսակներ, որոնք նրանք տարել են իրենց հետ:
«Նկարահանումների ժամանակ մեր օպերատորները քաղաքում քայլել են 425 կմ: Արդյունքում դուք կարող եք հիանալ ոչ միայն խոշոր, այլ նաև քիչ հայտնի տեսարժան վայրերով»,- նշել է Google-ն իր բլոգում:
Google-ը թվայնացրել է նաև քաղաքի թանգարանները, որոնցով կարելի է վիրտուալ զբոսանք կատարել:









































