Իսպանիայի քարանձավային գեղանկարչության առավել հնագույն նմուշների կրկնակի ժամանակագրությունն ի հայտ է բերել, որ դրանք արվել են ոչ թե կրոմանոիդների, այլ նեանդերտալացիների կողմից մոտ 65 հազար տարի առաջ։ Այս մասին ասվում է Science ամսագրում։
«Իմ գործընկերներից շատերը պարզապես ցնցված են այդ բացահայտումներից։ Շատ մարդաբաններ նախկինում քարանձավային գեղանկարչությունը համարել են այն երևույթներից, որոնք բաժանում են ժամանակակից մարդկանց և նեանդերտալացիներին»,-հայտնագործությունը մեկնաբանել է մարդաբան Ժան-Ժակ Ուբլինը՝ Լայպցիգի Էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտից։
Քարանձավային գեղանկարչությունը կերպարվեստի այլ դրսևորումների հետ մինչ այդ համարվել է Homo sapiens-ի բացառիկ հատկություն։
Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ կերպարվեստը հայտնվել է առնվազն 100 հազար տարի առաջ՝ դեռևս մինչ Աֆրիկյան մայրցամաքից մարդու արտագաղթը։







































