Բրիտանիայում քննում են սաուդցի դիվանագետ Ջարալահ Ալ-Մալիկիի դեմ հայցը: 2011 թվականին նա իր տանը երկու աշխատող է պահել, որոնցից մեկը եղել է Ֆիլիպիններից (Շերիլին Ռեյես), մյուսը՝ Ինդոնեզիայից (Թինին Ռոհաետին): Դիվանագետին մեղադրում են, որ նա իրենց չի վճարել Միացյալ թագավորության օրենքներով նախատեսվող նվազագույն աշխատավարձը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ալ-Մալիկին նրանց վճարել է բանավոր պայմանավորվածությամբ: Այդ աշխատավարձը զգալիորեն քիչ է եղել երկրում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից: Դիվանագետն ու նրա կինը մերժել են նրանց արձակուրդի հարցում և հրաժարվել տալ զբաղվածության մասին հաստատող նրանց փաստաթղթերը:
Դրանից բացի՝ կանայք հայտարարել են, որ դարձել են ստրուկների առևտրի զոհ: Բրիտանական դատարանն ուսումնասիրել է նրանց հայտարարությունն ու հայցը ուղարկել Միացյալ Թագավորության Սահմանային ծառայություն: Ներագաղթյալների ցուցմունքները հաստատվել են: Դատարանը հետաքննություն է սկսել դիվանագետի դեմ:
Սաուդցին դատավարությունից խուսափելու համար դիմել է դատարան՝ իրեն դիվանագիտական անձեռնմխելիության տրամադրման խնդրանքով: Հայցը բավարարվել է: Դրանից հետո ներգաղթյալ կանայք դիմել են Վերաքննիչ դատարան, սակայն նրանց հավակնությունները մերժվել են: Այժմ երկու աշխատողները և նրանց օգնող իրավապաշտպանները դիմել են գերագույն դատական ատյան:









































