Բազմազավակ մայրիկ Մեգան Ֆոքսը դարձել է կանանց ներքնազգեստի դիզայներ։ Սակայն դերասանուհի և Բրայան Օսթին Գրինից 3 որդիների մայրը Մեգանը ամենևին չի կարծում, որ կանայք պետք է գնեն և կրեն գեղեցիկ և սեքսուալ ներքնազգեստ բացառապես հանուն այն բանի, որ ուրախացնեն իրենց տղամարդկանց։
30-ամյա Մեգանը պնդում է, որ կանայք պարզապես պարտավոր են զմայլիչ տեսք ունենալ և գումար չխնայել ներքնազգեստի վրա բացառապես հանուն իրենք իրենց։
«Տրանսֆորմերների» աստղի կարծիքով՝ ոչինչ կնոջն այնպիսի վստահություն չի տալիս, որքան ներքնազգեստը։










































