ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում ոստիկանությունը ստիպված է եղել կրակ բացել Միլուոկի արվարձանի մանկական հիվանդանոցում. նրանք այնտեղ հայտնաբերել են հանցագործության մեջ կասկածվող տղամարդուն:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին, տղամարդը հետախուզման մեջ է գտնվել անօրինական զենք պահելու համար և գտնվել է նորածինների բաժանմունքում:
Երբ ոստիկանները մոտեցել են նրան, վերջինիս ձեռքին եղել է նորածին երեխա: Չցանկանալով կամավոր հանձնվել՝ հանցագործը վայր է դրել երեխային և փորձել է թաքնվել՝ վազելիս հափշտակելով ատրճանակ: Ի պատասխան՝ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել: Չարագործը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Այլ տուժածներ չկան:









































