Մեծ Բրիտանիայում 113 տարեկանում մահացել է Թագավորության ամենածեր կինը՝ Գրեյս Ջոնսը:
Կինը ծնվել է 1899թ. Լոնդոնի Բերմոնդսի շրջանում ու այնտեղ ապրել կյանքի մեծ մասը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Երիտասարդ տարիներին կինը աշխատել է որպես դերձակ ու նշանվել, սակայն նրա փեսացուն մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդ ժամանակից ի վեր կինն այդպես էլ չի ամուսնացել:
Գրեյսի մահից հետո Բրիտանիայի երկարակյացների ցուցակը գլխավորում է Էտել Լանգը, ով ծնվել է 1900 թվականին:







































