Չորեքշաբթի Կատարի կառավարությունը հաստատել է օրենք, համաձայն որի՝ բանակում ծառայելը պարտադիր կդառնա երկրում բնակվող տղամարդկանց համար՝ հաղորդում է MIGnews-ը:
Նոր օրենսդրության համապատասխան, որն իր բնույթով առաջինն է Կատարում, ծառայությունը պարտադիր կլինի 18-35 տարեկան տղամարդկանց համար: Բուհերի շրջանավարտների համար ծառայությունը կտևի 3 ամիս, իսկ բարձրագույն կրթություն չունեցող տղամարդկանց համար՝ 4 ամիս:
Այս քայլն ուղղված է Կատարի բնակչության մոբիլիզացմանը՝ երկրի պաշտպանության և «պարբերական ուժերի» ապահովման համար, որոնց, անհրաժեշտության դեպքում, կհամալրեն պահեստայինները:
«Առաջին հերթին մեր նպատակն այն է, որ մեր երիտասարդները սովորեն հույսը միայն իրենց վրա դնել և կարողանան պաշտպանվել: Դրա համար բավական է չորս ամիսը»,- հայտարարել է Կատարի անանուն բարձրաստիճան պաշտոնյան:









































