Ռուսաստանցին վաճառել է Bank of Cyprus-ում իր սառեցված ավանդը: Ավանդատուի անունը չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ սա առաջին նման գործարքն է:
Forbes-ի տվյալներով՝ ավանդի չափը կազմում է 15 մլն դոլար: Նրան հաջողվել է վաճառել ավանդը նոմինալի 45-49 տոկոսով: Վաճառողի մասին հայտնի է միայն, որ նա ավանդը տնօրինել է Բրիտանական Վիրջինյան կղզիների մի ընկերության միջոցով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նա ամերիկյան MeritKapital հեջ հիմնադրամին է վաճառել Bank of Cyprus-ի բաժնետոմսերը, որոնք ավանդատուին էին տրվել ավանդային մասի դիմաց, և բանկում մնացած միջոցները պահանջելու իրավունքը:
Այս տարվա գարնանը Bank of Cyprus-ի և Cyprus Popular Bank-ի ավանդատուների ակտիվները սառեցվել էին՝ համապատասխան Կիպրոսի բանկային ոլորտի փրկության Եվրոխմբի ծրագրի:










































