Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 22-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ ատելությունը հայ-թուրքական հարաբերություններում դարձել է քաղաքական գործոն, որի վրա Թուրքիան կառուցում էր իր նոր մտածողությունն ու պետությունը:
«Պետք է լայնորեն քննարկենք ԽՍՀՄ աջակցությունը Սովետական Ադրբեջանի հակահայ գործողություններին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դա շարունակական պրոցես է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:






































