Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ավելացնել գայլերի պոպուլյացիան՝ 360-ից 500-ի,- հաղորդում է BBC-ն: Գայլերի թվաքանակի ավելացման ծրագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականը: Այն կիրականացվի, չնայած ֆերմերների բողոքներին, ովքեր անհանգստանում են տնային անասունների համար:
Նախորդ դարի 30-ական թվականներին որսորդները Ֆրանսիայի տարածքում ոչնչացրեցին գայլերին: 90-ականներին նրանք նորից երկիր մտան Իտալիայից: Գայլերի պոպուլյացիան պաշտպանված է Բեռնի կոնվենցիայով, որը ստորագրել է Ֆրանսիան:
Գայլերը ոչնչացվել էին Եվրոպայի մի քանի երկրներում, բայց վերջին տարիներին դրանց թվաքանակը աճում է: Գերմանիայում ապրում է գայլերի մոտ 60 ոհմակ, նրանց թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 15%-ով: Հունվարին գայլեր են նկատվել նաև բելգիական Ֆլանդրիայում՝ առաջին անգամ վերջին 100 տարվա ընթացքում: