168.am-ի փոխանցմամբ՝ Նոյեմբերյանի զորամասերից մեկում շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտական փուլում է:
Ըստ Դատախազության հաղորդագրության՝ մայիսի 18-ին Դավիթ Խաչատրյանին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ քրեական գործի նյութերը ծանոթացման համար ներկայացվել են իրենց:
«Գործի նյութերին ծանոթացել ենք: Նյութերից ակնհայտ է, որ միակողմանի քննություն է արվել: Դավիթ Խաչատրյանի արարքը ճիշտ չի որակված: Եվ հենց այդ առումով էլ, քանի որ միակողմանի քննություն կա, մենք ձեռնպահ մնացինք այդ խնդիրները բարձրաձայնելուց, քանի որ հասկանալի էր, որ ինչ միջնորդություն էլ ներկայացնենք, այդ նույն տրամաբանությամբ մերժվելու էր: Ավելին, նախաքննական մարմինն արդեն տեղյակ էր լինելու մեր պաշտպանական մարտավարությունից, հետևաբար՝ ձեռնպահ մնացինք այդ առումով որևէ միջնորդություն ներկայացնելուց»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Երեմ Սարգսյանը:
Երեմ Սարգսյանից հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը: «Առողջական վիճակն, ըստ էության, բավարար է, բայց հոգեկան ծանր ապրումներ ունի, քանի որ նա որևէ դիտավորություն և նպատակ չի ունեցել իր համածառայակից ընկերներին նման վնաս պատճառելու, հատկապես՝ սպանելու»:
Մանրամասները՝ 168.am-ում









































