ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիները բողոքի ակցիա են կազմակերպել համալսարանի դիմաց՝ պահանջելով համալսարանից չհեռացնել Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանին։
Հիշեցնենք, որ Գևորգ Բարսեղյանի աշխատասենյակում փետրվարի 16-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել. ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառը ուսանողուհուն արված անպարկեշտ առաջարկն է եղել, որը Բարսեղյանը ավելի ուշ հերքել էր:
Ուսանողուհիները նշել են, որ փոխդեկանին համարում են կիրթ, խելացի անձնավորություն և չեն հավատում, որ նա կարող էր նման արարք իրեն թույլ տալ:










































