Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոյեմբերի 14-ին ԱԺ արտահերթ նիստում 2014-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ աղետի գոտում նախկինում տիրող իրավիճակին և ներկա առաջընթացին: Պատգամավորը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու 2014 թվականի պետական բյուջեի նախագծին:
Մարգարյանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճում գտնվող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխուժորեն զրուցում էր, ինչը պատճառ դարձավ, որ ՕԵԿ պատգամավորն ընդհատի իր ելույթը: «Եթե տիկին Պողոսյանը թույլ տա, ես կշարունակեմ»,- կեսկատակ-կեսլուրջ նկատեց նա: Ասվածին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով, դիմելով Մարգարյանին, նկատեց. «Ոչի՞նչ, որ տիկին Պողոսյանը չի այստեղ թույլ տվողը»:









































