«Ընտրությունների միջոցով չենք հասնի ոչ մի արդյունքի, կեղծվում են ամեն ձևով: Հաղթում է այն ուժը, որը պետք է իշխանությանը»,- այսօր Ազատության հրապարակում համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկների հանրահավաքում ասաց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Եթե հնազանդ լինենք, ոչնչի չենք հասնի, պետք է խիստ լինենք և պահանջենք»,- հավելեց նա:
Տիգրան Կարապետիչի խոսքերով՝ պետք է պայքարել մինչև վերջ․ «Ազգը կործանվում է, պետք է պայքարել: Ես եկել եմ, որովհետև ժողովուրդը հավատում է ազատամարտիկներին, ես էլ եմ հավատում, որովհետև ազատամարտիկներն արդար են: Խնդրեմ, ցույց տվեք ձեր ուժը, մենք ձեր կողքին ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































