Բրիտանացի ոստիկանը ցատկել է կամրջից՝ խեղդվողին օգնելու համար, և դա նրան հաջողվել է։
Դեպքը տեղի է ունեցել Մեծ Մանչեսթեր կոմսության Բերի քաղաքում։
Ոստիկանությունում մի քանի զանգ էր ստացվել այն մասին, որ կամուրջներից մեկից տղամարդն ընկել է գետը։
Դեպքի վայր ժամանած ոստիկան Մուհամմադ Նադիմը ցատկել է սառցե ջրի մեջ 2.5 մետր բարձրությամբ կամրջից և քարշ տալով ափ դուրս բերել խեղդվողին։
Ափին նրանց սպասում էին փրկարարներն ու բժիշկները։ Տղամարդու վիճակը բժիշկներն անվանում են բավարար։ Այնուհետև Նադիմը խոստովանել է լրագրողներին, որ լողալ չգիտի։ Նա գովասանքի է արժանացել ղեկավարության կողմից։










































