Ի հեճուկս բաժանման մասին լուրերին՝ Շակիրան և Ժերար Պիկեն դեռևս միասին են. երկարատև ընդմիջումից հետո սիրահարները կրկին հանրության առջև են դուրս եկել միասին, ընդ որում՝ շատ երջանիկ տեսք են ունեցել: Պապարացիները նկարել են աստղերին Բարսելոնայում, երբ նրանք երեխաների հետ միասին գնում էին սառցե շոուի: Պիկեն ամուր բռնած է եղել Շակիրայի ձեռքը, իսկ նա՝ քնքշանքով սեղմված իր սիրելիին:

Կարծես թե այս զույգի հարաբերություններում ամեն ինչ իդեալական է: Իսկ դեռ մի քանի ամիս առաջ բոլորը վստահ էին, որ այս միության վերջը եկել է:

Շակիրայի և Պիկեի ծննդյան օրերը նույն օրն են՝ փետրվարի 2-ին, սակայն տասը տարվա տարբերությամբ (փետրվարի 2-ին Շակիրան դարձավ 41, իսկ նրա սիրելին՝ 31 տարեկան) և այդ օրը նրանք միասին են նշել: Նրանց մոտ կանգնած աղբյուրները ասում են, որ այս երկուսի մոտ այժմ ամեն ինչ հիանալի է:














































