Վերջին շրջանում քաղաքացիական հասարակության կողմից բազմաթիվ մտահոգություններ են հնչել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ թափանցիկ և հաշվետու կառավարում ապահովելու առումով։ Կառավարության նիստերը անցկացվելու են դռնփակ և միայն վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի խոսքով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե նախագծով ապահովված լիներ կառավարության իրավաստեղծ ողջ գործընթացի հրապարակայնությունը և կառավարության գործունեության նկատմամբ բավարար վստահություն։ Այս համատեքստում առավել խնդրահարույց է նախագծում կառավարության նիստերի օրակարգը նախապես հրապարակելու պահանջի բացակայությունը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում









































