Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Սթիվ Մանդանդան իսպանական Պրիմերա տեղափոխության շանս ունի: Մադրիդի «Ատլետիկո»-ն հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով: Այդ մասին հայտնում է AS-ը:
Իսպանական ակումբը պատրաստ է շուրջ 14 մլն եվրո առաջարկել փորձառու դարպասապահի տրանսֆերի դիմաց: Գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը, երբ Տիբո Կուրտուան հեռանա թիմից:
«Մարսել»-ը, որտեղ Սթիվը հանդես է գալիս 2007 թվականից, պաշտոնական առաջարկ կաստանա մեկ ամիս անց: Հավելենք` Մանդանդան բազմիցս հայտարարել է, որ երազում է խաղալ «Բարսելոնա»-ում: