Dior նորաձևության տունը կհովանավորի Մարիա-Անտուանետա գյուղի վերակառուցումը, որը մտնում է Վերսալի այգիների Փոքր Տրիանոն համալիրի մեջ՝ հաղորդում է The Art Newspaper-ը: Վերսալյան պալատի տնօրեն Քաթրին Պեգարը հաստատել է գործարքի մասին տեղեկատվությունը:
Պեգարի խոսքերով՝ գյուղի շինությունների, մասնավորապես Մարիա-Անտուանետայի տան վերանորոգումը առաջնային խնդիր է Վերսալի համար:
Տների դիզայնը կհամապատասխանեցվի 18-րդ դարի գրառումներին կամ այն նման կլինի տներին, որոնց դիզայնը 19-րդ դարին արվել է Նապոլեոնի երկրորդ կնոջ՝ Մարիա-Լուիզայի հրամանով:
Ո՛չ Վերսալի աշխատակիցները, ո՛չ Dior-ի ներկայացուցիչները վերակառուցման աշխատանքների մոտավոր գինը չեն հաղորդել: Հաղորդվում է, որ դրանք կավարտվեն 2015թ.:
Մարիա-Անտուանետա գյուղը կառուցվել է 1783-1785թթ., Ռիշար Միկ ճարտարապետի նախագծի համաձայն: