Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը: 2013-ին ամսաթիվը համընկնում է նոյեմբերի 14-ին: Այդ օրը ողջ աշխարհում հազարավոր մարդիկ փորձում են որևէ ռեկորդ սահմանել՝ հայտնվելու Գինեսի ռեկորդների գրքի հերթական հրատարակության մեջ:
Ինչպես հաղորդվում է գրքի կայքում, ամենամյա միջոցառումը անցկացվում է՝ ի հիշատակ այն օրվա, երբ այն ստացել է աշխարհում հեղինակային իրավունքով պաշտպանված ամենավաճառվող գրքի տիտղոսը (1974 թ): Առաջին անգամ Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը նշվել է 2005 թվականին:
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1955 թվականի օգոստոսի 27-ին:
Մինչ օրս աշխարհի ավելի քան 100 երկրներում վաճառվել է գրքի ավելի քան 120 մլն օրինակ:











































