Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիսին ամփոփեց նախարարության՝ 2017 թվականի աշխատանքները և ներկայացրեց 2018 թվականի ծագրերը:
Նախարարը նշեց, որ անցած տարի նախատեսված էր նախարարության համար վեց գերակա ուղղություն և տասնութ միջոցառում:
«Սահմանադրությունից բխող 30 օրենքի նախագիծ ենք մշակել անցած տարի, այդ օրենքներից բխող այլ օրենքներում ևս փոփոխություններ են եղել և հարակից 145 նախագիծ ենք ներկայացրել: Ընդհանուր առմամբ՝ Սահմանադրությամբ պայմանավորված՝ 175 նախագիծ ենք ներկայացրել»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ բացի Սահմանադրությամբ պայմանավորված նախագծերից, այլ օրենսդրական ակտեր ևս մշակվել են՝ թվով 35, և հարակից 60 օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացրել:










































