Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բյուլենթ Արընջը հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին՝ հաղորդում է TRT Haber-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս մասին հայտարարել է անձամբ Արընջը: Նրա խոսքերով՝ ակտիվ քաղաքական գործիչը վաղ թե ուշ պետք է հեռանա քաղաքականությունից:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով կառավարության աղբյուրները, հաղորդել էին, որ փոխվարչապետ Արընջը կլքի իր պաշտոնը ուսանողական հանրակացարանները աղջիկների և տղաների համար առանձին դարձնելու հարցում կառավարությունում աճող տարաձայնության պատճառով:









































