Օհայոյի նահանգապետը հետաձգել է մարդասպանի մահապատժի իրագործումն այն բանից հետո, երբ նա ցանկություն է հայտնել իր օրգանները տրամադրել դոնորական կարիքների համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
40-ամյա Ռոնալդ Ֆիլիպսը, ով մահապատժի էր դատապարտվել 1993 թվականին՝ երեք տարեկան աղջկա բռնաբարության ու սպանության համար, դոնոր դառնալու ցանկություն է հայտնել՝ ներման մասին վերջին դիմումը մերժվելուց հետո:
Բժիշկների դրական եզրակացության դեպքում Ֆիլիպսը կարող է երիկամը տալ իր մորը, ով տառապում է երիկամային լուրջ հիվանդությամբ: Մյուս օրգաններն էլ կտրամադրվեն փոխպատվաստման սպասող մարդկանց:
Որպես Ֆիլիպսի մահապատժի նոր ժամկետ հաղորդվում է 2014-ի հուլիսի 2-ը: Նա կենթարկվի մահացու ներարկման:
Օհայոն ամերիկյան այն նահանգների տասնյակում է, որտեղ իրականացվում են առավել մեծ թվով մահապատիժներ: 1976 թվականին այնտեղ իրականացվել է 52 մահապատիժ, ևս 146-ը, Ֆիլիպսից բացի, սպասում են իրենց մահապատժին:










































