ԱՄՆ-ը ողջունում է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական ընտրությունը և ցանկանում, որպեսզի վերոնշյալ երեք պետությունները, լինելով եվրոպական ընտանիքում, օգտվեն ազատ առևտրի և առանց այցագրի ռեժիմից, որոնք առաջարկում է Եվրամիությունը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ:
«Վիլնյուսյան գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար պատմական պահ է գալիս: Այս երեք երկրներն ակնհայտորեն առաջընթաց են գրանցել օրենքի գերակայության, ժողովրդավարության, շուկայի բաց լինելու տեսանկյունից՝ ԵՄ կոշտ պայմաններին համապատասխան, ինչն անհրաժեշտ է Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրի ձևակերպման համար»,- նշել է Նուլանդը:
Միևնույն ժամանակ Նուլանդը հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ պահանջները իրագործելու համար մասնավորապես պետք է ազատ արձակի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին՝ վերջինիս բուժման հնարավորություն ընձեռելու համար: Նա նշել է, որ ԱՄՆ-ը միանում ԵՄ կոչին, որպեսզի Ուկրաինայի առաջնորդները ճիշտ և պատմական որոշում կայացնեն՝ հօգուտ երկրի 45 միլիոն քաղաքացիների:








































