Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

88-ի շարժում-30. Անավարտ առաքելություն

Փետրվարի 20-ը համազգային շարժման 30-րդ տարեդարձն է, ավարտին է մոտենում նաև մեր խորագիրը, որ մեզ տարավ մինչև ազգային զարթոնքի երանելի օրերը, մեր Հանրապետության ակունքները, վերապրեցինք հաղթանակի հպարտությունը, նահատակված ընկերների կորուստը: Նոմինալ առումով համազգային շարժումը լուծեց իր գլխավոր խնդիրը` Արցախն ազատագրված է, երաշխավորված է նրա հայկականությունը: Համազգային շարժման շարունակությունը դարձավ արցախյան պատերազմը, որն ավարտվեց հայկական զինուժի փայլուն հաղթանակով:

Համազգային շարժման արդյունք է Երրորդ հանրապետությունը. Օգոստոսի 23-ը, Սեպտեմբերի 21-ը համազգային շարժման կարևոր հանգրվաններ են, Փետրվարի 20-ի տրամաբանական շարունակությունը: Մյուս կողմից` դժվար է խոսել համազգային շարժման բոլոր նպատակների իրականացման մասին, որովհետև 88-ը ազգայինի և ժողովրդավարության ներդաշնակություն էր, օպտիմալ բանաձև: Շարժման ժողովրդավարական օրակարգն, ըստ էության, ձախողել ենք: Իհարկե, Հայաստանը 90-ականների սկզբին բացառիկ հաջող քաղաքական մի շրջան է ունեցել` խարսխված ազատական և ժողովրդավարական արժեքների, համոզումների վրա:

Դա Երրորդ հանրապետության հաջող ընթացքի բացառիկ շրջան էր, որը` չնայած պատերազմին, երկրում հնարավոր էր դարձրել ուժեղ ընդդիմության գոյությունը, պետական որակապես նոր համակարգի ստեղծումը, տնտեսական ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, սակայն 90-ականների կեսերից` Հայաստանը նահանջեց ազատական, ժողովրդավարական արժեքներից, ինչի հետևանքներն այսօր զգացնել են տալիս քաղաքական, հանրային հարաբերություններում: Պետության ինքնիշխանությունն ուղիղ համեմատական է քաղաքացու ազատության, սուբյեկտության հետ: Եթե Հայաստանի քաղաքացին պետության հիմնական սուբյեկտը չէ, ապա Հայաստանի այսօրվա ընթացքը հակոտնյա է 88-ի գաղափարներին, համազգային շարժման ոգուն:

Համազգային շարժման 30-րդ տարեդարձի օրը ստիպված ենք խոստովանել, որ 88-ի առաքելությունն անավարտ է մնացել` առնվազն ժողովրդավարական օրակարգի, ազատության գաղափարի ինստիտուցիոնալիզացիայի մակարդակում: 88-ի շարժումը բացառիկ էր և պատմության տեսանկյունից` անկրկնելի: Նոր 88 լինել չի կարող` թեկուզև այն պատճառով, որ Հայաստանը անկախ պետություն է, իսկ
երեսուն տարի առաջ գործընթացի հիմքում ազգային-ազատագրական պայքարի գաղափարն էր: Սակայն Հայաստանի անկախությունն արժևորման, Հայաստանի քաղաքացին` ազատության անհրաժեշտություն ունեն:

Հայաստանի պետությունը կարող է ուժեղ լինել` միայն ժողովրդավարությսմբ, ազատ ու հպարտ քաղաքացով: Ազատության գաղափարը, ժողովրդավարությունը, եվրոպական զարգացումը` ահա այն արժեքները, որոնք պետք է դառնան մեր հասարակության կոնսոլիդացիայի նոր առանցքը` նրան 88-ի ակունքներին վերադարձնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում