Friday, 24 07 2026
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

Մյունխենում Հայաստանը Սերժ Սարգսյանի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան

Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում մի շարք կարևոր շեշտադրումներ կային, որոնց մեջ ամբողջովին արտացոլված են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և երկրի պետական շահերի պաշտպանությունն արտաքին քաղաքականության ոլորտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: «Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել այն հատվածը, որտեղ Նախագահն այդ միջազգային բարձր ամբիոնից պատասխան հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զառանցանքներին: Պատասխանները, որոնք հնչեցին ադրբեջանցի դիվանագետի հարցերին ի պատասխան, շատ տիպիկ էին:

Նախագահը նախ ֆիքսեց, որ նման զառանցանքային հռետորաբանությամբ երբեք հնարավոր չէ նպաստ բերել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը և դրանով նաև ուղերձ հղեց ինչպես համաշխարհային հանրությանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ Եվրոպայի լռության հանգամանքներում այդպիսի ռազմատենչ և մաքսիմալիստական հայտարարությունները շատ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ խնդրի կարգավորման տեսանկյունից և տարածաշրջանային կայունության հետագա ապահովման տեսանկյունից: Սա շատ կարևոր ուղերձ էր, որը, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Հաջորդ կարևոր հանգամանքը, որ պատգամավորն առանձնացրեց, այն է, որ ՀՀ Նախագահը ցույց տվեց «և, և»-ի քաղաքականության ճշմարտացիությունը, ինչը կարելի է Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության հաջողության կրեդոն համարել: «Մասամբ նաև սադրիչ հարցապնդմանը, թե ինչի՞ պատճառով է Հայաստանը 2013թ.հրաժարվել Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից, Նախագահը վերջնականապես լուծեց խնդիրը, բոլոր հոռետեսներին ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանը հրաժարվել է ստորագրումից, այլ Հայաստանին պարտադրել են «կամ, կամ»-ի սկզբունք, որն անընդունելի է մեր երկրի համար: Երբ Հայաստանը համոզել է Արևմուտքին «և, և»-ի ճշմարտության մեջ, կարողացել է անմիջապես վարել բանակցություններ, ինչի արդյունքում 2017թ. նոյեմբերին Եվրոպական Միության հետ կնքվեց համապարփակ համագործակցության համաձայնագիր, ինչով ապացուցվեց, որ երկիրը կարող է լինել տարբեր ինտեգրացիոն համակարգերում` չոտնահարելով այդ համակարգերի շահերը և առաջ մղելով իր սեփական շահը: Ես կարծում եմ, որ Հայաստանի ներքին քաղաքական դաշտում էլ, երբ մինչև վերջերս խոսում էին մի գիշերվա մեջ որոշումներ կայացնելու մասին, բոլորի համար արդեն պարզ ու հստակ դարձավ, որ նման շահարկումներն այլևս անիմաստ են, քանի որ բացեիբաց խոսվեց այն պարզ իրականության մասին, որը տեղի է ունեցել 2013թ.»,- մանրամասնեց պատգամավորը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամը կարևորում է այն հանգամանքը, որ հենց համաժողովի կազմակերպիչների և մասնակիցների գնահատմամբ Հայաստանը, կարծես, հանդես եկավ գլխավոր դերում, դրական կերպարով: «Ստացվեց այնպես, որ Հայաստանը Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին, խոսեց հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու առաջնահերթության մասին, խոսեց դրանց չիրականացման պատճառների մասին, մասնավորապես, հղում տալով նաև Թուրքիային և ցույց տալով, որ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունների չվավերացման միակ մեղավորն ու պատասխանատուն Թուրքիան է, որը հանդես եկավ լրացուցիչ նախապայմաններով, որոնք ամենևին առնչություն չունեին կարգավորվող խնդրի հետ: Իսկ այդ նախապայմանները, մենք գիտենք, կապված են արցախյան հակամարտության հարցում մեզ անտեղի, չպատճառաբանված և անընդունելի զիջումներ պարտադրելու հետ, և Նախագահը շատ ճիշտ ձևակերպեց, որ մեր արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից մեկը ֆիքսել ենք արցախյան հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով, բայց արժանապատվորեն»,- ընդգծեց Թորոսյանը:

Եզրափակելով խոսքը` Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ Մյունխենում ՀՀ Նախագահը ամբողջությամբ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ներկապնակը, առաջնահերթությունները և այն կարևոր գործոնները, որոնք պետք է ընկած լինեն հակամարտությունների լուծման հիմքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում