Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

««Ժառանգություն»-ն իրավունք չունի առանց ԼՂՀ-ի համաձայնության ճանաչման հարց բարձրացնել»

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ժառանգություն» կուսակցությանը և անձամբ այդ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում ձեռնպահ մնալ առանց ԼՂՀ իշխանությունների հետ համաձայնեցնելու Արցախի անկախության ճանաչման կարևորագույն հարցը քննարկելուց և միջազգայնացնելուց: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«ԼՂՀ անկախության ճանաչման հարցն այն հարցը չէ, որ այս պահին պետք է դառնա ՀՀ Ազգային ժողովի քննարկման առարկա: Ես ցավում եմ դրա համար: Ցավում եմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է ընձեռում այս պահին անհեռանկարային և անցանկալի խնդիրը քննարկումների թեմա դարձնել: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի որոշ հուզական-հռետորական հարցադրումներ, որ ԱԺ-ում երեկ հնչեցին, ինձ համար լիովին անհասկանալի էին: Նա ո՞ւմ էր ինչ ուզում ասել: Եթե մենք միջազգային հանրությանն ուզում ենք ասել, որ չենք ճանաչել և չենք ճանաչելու որևէ հայեցակարգ, որով Արցախը կդիտվի Ադրբեջանի տարածք, ապա դա արդեն վաղուց է ասված: Ինձ համար պարզապես անհասկանալի է, թե մենք Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին օրինագծով ինչ ենք ուզում ասել աշխարհին: Ես լիովին կիսում եմ այն պատգամավորների մտքերը, ովքեր երեկ դիմեցին Զարուհի Փոստանջյանին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը կամ անձամբ ինքը՝ պատգամավորը, ԼՂՀ ճանաչման հարց ԱԺ-ում ներկայացնելուց առաջ խորհրդակցե՞լ է ԼՂՀ իշխանությունների, քաղաքական ուժերի հասարակական շրջանակների հետ, կամ՝ ինչո՞ւ ԱԺ-ում այդ պահին չկար Արցախի քաղաքական որևէ ուժի որևէ ներկայացուցիչ»,- ասաց Վահրամ Աթանեսյանը:

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով, չի կարելի նման կարևորության համապետական, աշխարհաքաղաքական հարցն իջեցնել ԱԺ-ում քննարկման դնելու մակարդակի:

«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահ Հայկ Խանումյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դրական են վերաբերվում Հայաստանի և աշխարհի մյուս պետությունների կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությանը: «Մեզ համար Արցախի միացումը Հայաստանին գերնպատակ է: Մենք դա իրատեսական համարում ենք ճանաչման միջոցով:Սակայն Հայաստանի կողմիցֆ ԼՂՀ ճանաչման հարցն այսքան հաճախ ԱԺ-ում բարձրացնելն այնքան էլ ճիշտ չենք համարում: Հարկավոր է քաղաքական բոլոր ուժերի հետ կոնսենսուսի գալ և նոր միայն այդքան կարևոր հարցը մտցնել ԱԺ օրակարգ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հերթական օրինագիծն է ներկայացրել խորհրդարան:

Հայտնի է, որ հարցի քվեարկությանը չեն մասնակցելու ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում