SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը Instagram-ի իր օգտահաշվում հրապարակել է իր նոր տոստերի լուսանկարը՝ ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներից» Դարթա Վեյդերի սաղավարտի ձևով:
«Իմ նոր տոստերը»,- սոցցանցում գրությունը ստորագրել է Մասկը:
Instagram-ի շատ օգտատերեր խոստովանել են, որ իրենք էլ ունեն հենց այդպիսի տոստեր: Ոմանք էլ Մասկին առաջարկել են տիեզերք արձակել կենցաղային սարք:













































