Էնդի Ուորհոլի «Արծաթագույն մեքենայի վթարը» աշխատանքը Նյու Յորքում երեկ կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 105.4 մլն դոլարով: Այս մասին հաղորդվում է Sotheby’s աճուրդի տան կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
1963 թվականի կտավը վաճառվել է անհայտ գնորդի: Լոտի մեկնարկային գինը պաշտոնապես չի հաղորդվել, սակայն սպասվում էր, որ դրա արժեքը կարող է գերազանցել 60 մլն դոլարը:
«Արծաթագույն մեքենայի վթարը» նկարը Ուորհոլի այն 7 աշխատանքներից մեկն է, որոնք աճուրդի են դրված ժամանակակից արվեստի այլ ստեղծագործությունների շարքում: Մասնավորապես, նրա վրձնին են պատկանող Էլիզաբեթ Թեյլորի դիմանկարը (Liz #1, 1963) և «5 մահ» կտավները՝ միլիարդատեր Սթիվ Քոեի հավաքածուից , որոնք վաճառվել են համապատասխանաբար 20.3 և 7.3 միլիոն դոլարով:
Ուորհոլի գործի արժեքը ռեկորդ էր սահմանել 2007 թվականին: Այն ժամանակ 71.7 մլն դոլարով վաճառվել էր «Կանաչ մեքենայի վթարը» նկարը:










































